«Թոթենհեմը» չի պատրաստվում ամռանը վաճառել Հարի Քեյնի տրանսֆերը

«Թոթենհեմը» ցանկանում է թիմում պահել հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Խցանների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պնդում է, որ անգլիացին թիմի առանցքային ֆուտբոլիստն է: Լոնդոնյան ակումբը ոչ միայն չի պատրաստվում վաճառել 28-ամյա ռմբարկուի տրանսֆերը, այլև մտադիր է նոր համաձայնագիր կնքել նրա հետ՝ բարելավված պայմաններով։

Քեյնի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո:

Ավարտված մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: