Տիբո Կուրտուան՝ Չեմպիոնների Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը:

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​«Լիվերպուլի» հետ խաղում 9 սեյվով ճանաչվել է եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ:

Բացի Կուրտուայից մրցանակի համար պայքարում էին նաև Վինիսիուս Ժունիորն ու Կազեմիրոն (երկուսն էլ՝ «Ռեալ»), ինչպես նաև Իբրահիմա Կոնատեն («Լիվերպուլ»)։

Հիշեցնենք, որ  «Ռեալը» 59-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորի գոլի շնորհիվ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»: