Սանդրո Շվարցը հայտարարել է «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին գերմանացի մասնագետը հայտարարել է Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Սպարտակից» կրած պարտությունից (1:2) հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
– Սանդրո, ի՞նչ ծրագրեր ունեք: Դուք մնու՞մ եք:
– Վերջերս աշխարհը շատ խիստ փոխվել է, բայց ես շեշտեցի, որ այս ճանապարհը պետք է անցնենք մինչև վերջ: Սակայն այսօր իմ վերջին խաղն էր: Ես ոչ մի պայմանավորվածություն չեմ ունեցել այլ ակումբի հետ,- ասել է մարզիչը։
Մոսկովյան ակումբը ևս պաշտոնապես հաստատել է, որ սա Շվարցի վերջին հանդիպումն էր «Դինամոյում»։ 43-ամյա մասնագետը ռուսական ակումբը մարզում էր 2020 թվականից։