«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը չի մնա ակումբում որպես խորհրդատու, հայտնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։
63-ամյա մասնագետը գլխավորել է «Յունայթեդը» նախորդ տարվա դեկտեմբերին և ըստ համաձայնության՝ մրցաշրջանի վերջում նա պետք է դառնար անգլիական ակումբի խորհրդատուն: Ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Ռանգնիկը գլխավորելու է Ավստրիայի հավաքականը, սակայն մարզիչն ընդգծել էր, որ դեռ նախատեսում է խորհուրդներ տալ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այսօր ակումբը հայտնել է, որ գերմանացի մարզիչն ավարտում է աշխատանքն «Օլդ Թրաֆորդում»:
Հիշեցնենք, որ «Այաքսի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հաջորդ մրցաշրջանում կզբաղեցնի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը: