Չեմպիոնների Lիգայի եզրափակիչ խաղից հետո «Արքայական ակումբի» բրազիլացի պաշտպան Մարսելոն հայտարարել է, որ լքում է թիմը:
«Այո՛, սա իմ վերջին խաղն էր «Ռեալի» կազմում»,- ասել է նա:
34-ամյա բրազիլացի պաշտպան Մարսելոն թիմում հանդես է գալիս 2007 թվականից` 18 տարեկան հասակից: Նա ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է: Մարսելոն մադրիդյան ակումբի հետ 25 տիտղոս է նվաճել: Նախկին ռեկորդակիրը Խենտոն էր, ով 23 տիտղոս ուներ:
Մարսելոն «Ռեալի» կազմում 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ երկրի գավաթակիր և 5 անգամ Իսպանիայի սուպերգավաթակիր: Բրազիլացին նաև 5 անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը, 3 անգամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և 4 անգամ էլ հաղթել է ակումբային աշխարհի առաջնությունում: