Մարկո Արնաուտովիչը՝ իտալական ակումբի թիրախում

Հարձակվող Մարկո Արնաուտովիչը կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է Corriere dello Sport-ը:

Թուրինյան ակումբը ցանկանում է Դուշան Վլահովիչի համար մրցակցություն ապահովել հարձակման գծում։

«Յուվենտուսը» կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ՝ գործարքի պայմանները համաձայնեցնելու համար։

Նշվում է, որ «Բոլոնիան» դեմ է իր լավագույն ռմբարկուի վաճառքին, այնուամենայնիվ նրանք կարող են վաճառել ֆուտբոլիստին, եթե շահավետ առաջարկ ստանան։

Նախորդ մրցաշրջանում 33-ամյա ավստրիացին առաջնության 33 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: