«Յուվենտուսը» պատրաստ է ձեռք բերել «Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրիելի տրանսֆերը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
31-ամյա Մյուրիելը կարող է խաղալ ինչպես կենտրոնական հարձակվողի, այնպես էլ եզրային հարձակվողի դիրքում:
Թուրինցինները պատրաստ են 40 միլիոն տրամադրել գործարքի իրականացման համար:
2021/22 մրցաշրջանում կոլումբիացին ակումբի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։