«Բավարիայի» նախկին նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա»։
«Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է «Բարսելոնան» գերազանցել «Բավարիային»: Էլ ի՞նչ կարող են այս պահին կատալոնացիներն առաջարկել Ռոբերտին։ Անկեղծ ասած, ոչինչ մտքիս չի գալիս։ Նրանք չեն կարող «Բավարիայից» ավելին առաջարկել:
Ռոբերտն անփոխարինելի է «Բավարիայի» համար: Լևանդովսկին անհրաժեշտ է թիմին, չնայած այն հանգամանքին, որ նա շուտով կդառնա 34 տարեկան։ Լևանդովսկին ամենաբարձր կարգի ֆուտբոլիստ է»,- Ռումենիգեին է ցիտում Bild-ը: