Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է «Ոսկե գնդակը» նվաճելու իր հեռանկարների մասին։
«Կարծում եմ, որ ավելի լավ չէի կարող ելույթ ունենալ: Ամեն դեպքում, ես հպարտ եմ ձեռք բերածով։ Մադրիդի «Ռեալը» դաս տվեց ամբողջ աշխարհին. Մենք ցույց տվեցինք, որ շատ բանի ենք ընդունակ։
Տեսնենք, թե ինչ կլինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ, բայց ես արդեն նվաճել եմ գավաթներ և գոհ եմ իմ խաղից»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: