«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի գործակալ Ֆալի Ռամադանին արձագանքել է այն լուրերին, թե ֆուտբոլիստը մոտ է նեապոլիտանական ակումբից հեռանալուն։
«Այնքան խոսակցություններ կան, բայց ես ուզում եմ հստակ ասել, որ մենք մինչ օրս բանակցություններ չենք վարում ակումբներից որևէ մեկի հետ:
Սպասում ենք ակումբի ղեկավարների հետ հանդիպմանը, որպեսզի երկու կողմերի համար էլ լավագույն լուծումը ընտրենք»,- գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։