«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վերլուծել է «Ռեալի» դեմ կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը
«Մենք լավ հանդիպում անցկացրինք, բայց երբ 0-1 հաշվով պարտվում ես, պարզ է դառնում, որ բավարար աշխատանք չես կատարել։
Ես տղաներին ասել եմ, որ հպարտության զգացողություն ունեմ, բայց նրանց, իհարկե, ավելի շատ ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար և դա հասկանալի է։
Մենք հիանալի մրցաշրջան անցկացրինք։ Երբ պարտվում ես պետք է ամեն ինչ վերլուծել, և հասկանալ, թե ինչումն է խնդիրը։
Մենք պարտվեցինք, բայց դա ֆուտբոլի մի մասն է և միշտ այդպես կլինի։ «Ռեալը» վաղ թե ուշ կպարտվի եզրափակիչում, բայց այսօր դա տեղի չունեցավ»,- ասել է Կլոպը։