Ֆաբրիցիո Ռոմանո. Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը թիմի առաջատար կիսապաշտպանի հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա խորվաթի և Մադրիդի «Ռեալի» միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ամիս առաջ, և այժմ ստորագրվել են անհրաժեշտ փաստաթղթերը։

Նշվում է, որ կիսապաշտպանի նոր համաձայնագիրը ակումբի հետ կհաշվարկվի մինչեւ 2022/23 մրցաշրջանի ավարտը։

Մոտ ժամանակներս պաշտոնապես կհայտարարվի պայմանագրի երկարաձգման մասին։

2021/22 մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։