«Ֆիորենտինան» առաջիկա ամռանը կարող է ձեռք բերել հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերը, հայտնում է Calciomercato-ն:
Իտալական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել հարձակվողի հետ, ով «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։
35-ամյա ուրուգվայցին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի աշնանը ՊՍԺ-ից։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 59 խաղում Կավանին խփել է 19 գոլ։
Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։