«Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն չի բացառել, որ այս ամռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ: 24-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի սան է։
«Փարիզն իմ տունն է, իմ սիրելի ակումբը: Ես կամուրջներ չեմ այրում: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Հիանալի է, երբ քեզնով հետաքրքրվում են աշխարհի լավագույն ակումբները։ Սակայն նաև հիանալի է տեսնել, որ «Լայպցիգն» անում է հնարավոր ամեն բան՝ ինձ պահելու համար»,- Նկունկուի խոսքերը թվիթերյան իր էջում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին ճանաչվել է Բունդեսլիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մրցաշրջանում նա «Լայպցիգի» կազմում Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։