Կայացավ Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ հանդիպումը, որում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»: Միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Նիկոլո Ձանիոլոն։
Այս մրցաշրջանում առաջին անգամ անցկացվեց Կոնֆերենցիաների Լիգան (երրորդ կարևորագույն եվրոպական ակումբային մրցաշարը)։ Հռոմեական ակումբը գլխավորող Ժոզե Մոուրինյոն դարձավ պատմության առաջին մարզիչը, ով կարողացել է հաղթել Չեմպիոնների Լիգայում, Եվրոպա Լիգայում և Կոնֆերենցիաների Լիգայում։
Պորտուգալացի մասնագետը «Պորտուի» (2003/04) և «Ինտերի» (2009/10) հետ նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը, «Պորտուի» (2002/03) ու «Մանչեսթեր Յունայթեդի» (2016/17) հետ՝ հաղթել է Եվրոպայի Լիգայում։
Նշենք, որ Մոուրինյոն հաղթել է եվրագավաթների բոլոր 5 եզրափակիչներում, որոնց մասնակցել է։