«Բավարիան» փոխարինող է փնտրում հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ով ամռանը կարող է հեռանալ թիմից։
Ինչպես հայտնում է Goal-ը, մյունխենցիները դիտարկում են «Շտուտգարտի» հարձակվող Սաշա Կալայջիչի թեկնածությունը։
Ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի, եթե Լևանդովսկին հեռանա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Լեհը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ։
Կալայջիչի գնումը «Բավարիայի» համար կարժենա 20 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում նա Բունդեսլիգայում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։