Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կլքի «արքայական» ակումբը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա մադրիդյան ակումբից։
2021/22 մրցաշրջանում իսպանացին անցկացրել է 17 հանդիպում, որոնցում կատարել է 1 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։