Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի ֆուտբոլիստին

«Ռեալը» ծրագրում է նոր պայմանագիր առաջարկել եզրային հարձակվող Ռոդրիգո Գոեսին: Այս մասին տեղեկացնում է հեղինակավոր Marca պարբերականը: 

Նշվում է, որ «սերուցքայինների» ղեկավարությունը բարելավված պայմաններով նոր համաձայնագիր կառաջարկի բրազիլացի ֆուտբոլիստին: Վինգերի գործող պայմանագրի ժամկետը թիմի հետ լրանում է 2025 թվականին: 

2021/22 մրցաշրջանում Ռոդրիգոն ընդհանուր առմամբ մասնակցել է 48 խաղի, խփել է 9 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: Նա «արքայական» ակումբում հանդես է գալիս 2019 թվականից, որտեղ տեղափոխվել է «Սանտոսից»: