Պաուլո Դիբալա. «Տոտտին կուռք է, հաճելի է լսել՝ ինչպես է նա արտահայտվում իմ մասին»

«Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալան մեկնաբանել է նախկին հարձակվող և «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտիի խոսքերը, ով ասել էր, որ կփորձի արգենտինացուն հրավիրել հռոմեական ակումբ։

«Տոտտին կուռք է, ես ուրախ եմ լսել, թե ինչպես է նա արտահայտվում իմ մասին: Ես հանգստանում էի, վաղը մեկնելու եմ ազգային հավաքական, որպեսզի պատրաստվենք Իտալիայի դեմ  հանդիպմանը, իսկ հետո արձակուրդ կլինի։ Ես դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու։ Կփորձեմ ընտրել այն տարբերակը, որն ինձ համար լավագույնն է»,- Դիբալային է ցիտում Football Italia-ն։

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողն անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։