«Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը կիսվել է Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակչի՝ «Ռոմայի» դեմ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով։
«Մոուրինյոն հաղթել է մի քանի եզրափակիչներում: Բայց մենք հիմնականում կենտրոնանում ենք նրա թիմի, նրա մարտավարության և այն բանի վրա, թե ինչպես այն կարող է խաղալ տվյալ իրավիճակում: Եվ հաստատ պետք չէ խոսել այն մասին, թե որքան հաճախ է Մոուրինյոն հաղթել եզրափակիչներում»,- Սլոտի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ խաղը կկայանա վաղը՝ մայիսի 25-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։