«Բազելի» ղեկավարությունը հրապարակել է թիմի նոր գլխավոր մարզչի անունը։ Դա Ալեքսանդր Ֆրեյն է, ով նախկինում խաղացել, իսկ հետո աշխատել է ակումբի հետ:
42-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է 2 տարով։ Ֆրայը և նրա մարզչական շտաբը կսկսեն իրենց աշխատանքը հունիսի 13-ին, երբ թիմը դուրս կգա արձակուրդից։
Ալեքսանդր Ֆրեյը «Բազելում» խաղացել է 1997-1998 և 2009-ից 2013 թվականներին: 2016-ից 2020 թվականներին նա աշխատել է ակումբի համակարգում՝ գլխավորելով մինչև 15, 18, 21 տարեկանների թիմերը, իսկ 2018 թվականին եղել է «Բազելի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։