«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան խոսել է վինգեր Իվան Պերիշիչի ապագայի մասին, ում պայմանագրի ժամկետը «ներաձուրիների» հետ կավարտվի այս ամռանը։
«Ներկայումս բանակցություններ են ընթանում Իվան Պերիշիչի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ։ Եթե նա ցանկանում է մնալ, մենք կշարունակենք միասին աշխատել»,- ասել է Մարոտտան Sport Mediaset-ին:
Ավելի վաղ Պերիշիչը քննադատել էր միլանյան ակումբի ղեկավարությանը՝ ասելով, որ այն չի շտապում երկարաձգել պայմանագիրը։ Խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ 2 տարվա համաձայնագիր և 6 միլիոն եվրո աշխատավարձ, մինչդեռ ակումբն առաջարկում է 4,5 միլիոն եվրո։