«Բավարիան» հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ գործակալ Պինի Զահավին մեկնաբանություն է տվել մյունխենյան ակումբի հետ իր հաճախորդ Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Ավելի վաղ Զահավին ասել էր, որ Լևանդովսկին հարգանք չի զգում «Բավարիայի» ղեկավարության կողմից և ցանկանում է հեռանալ թիմից։
««Բավարիան» մի շարք հայտարարություններ է արել Ռոբերտ Լևանդովսկու գործող պայմանագրի և նաև Լևանդովսկուն ու նրա ներկայացուցիչներին նոր առաջարկի հարցի վերաբերյալ։
Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Հերբերտ Հայները, Օլիվեր Կանը և Հասան Սալիհամիջիչը նույնպես հրապարակայնորեն արտահայտել են, թե որքան է «Բավարիան» գնահատում Լևանդովսկուն ու թե որքան կարևոր է նա թիմի համար:
«Բավարիան» չի մեկնաբանի գաղտնի հանդիպումներն ու բանակցությունները»,- ասվում է մյունխենյան ակումբի հայտարարության մեջ։