Պաբլո Սաբալետա. «Այն, որ ՊՍԺ-ի երկրպագուները սուլում են Լեոյին, ցավ է պատճառում ինձ»

Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Պաբլո Սաբալետան խոսել է Լիոնել Մեսսիի մասին:

Նրա համար հեշտ չէր ակումբ փոխելը, քանի որ նա միշտ եղել է «Բարսելոնայում»: Եվ հանկարծ, ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով նա ստիպված է եղել հեռանալ։

ՊՍԺ-ն այն հազվագյուտ ակումբներից է, որը կարող է իրեն թույլ տալ գնել նման թանկարժեք ֆուտբոլիստի։ Բայց նա պետք է լիովին հարմարվի թիմին:

Այն, որ երկրպագուները սուլում են Լեոյին, ցավ է պատճառում ինձ. Նրանք պետք է շատ ուրախ լինեն ու զգան պահի լրջությունը, քանի որ ՊՍԺ-ում այժմ խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- ​​Սաբալետայի խոսքերն է մեջբերում Infobae-ն։

. Մեսսին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: