Կիլիան Մբապպեի մայրը բանակցում է ՊՍԺ-ի ղեկավարության հետ

Կիլիան Մբապպեի մայրը, ով նաև Կիլիանի գործակալն է, ՊՍԺ-ի ղեկավարության հետ քննարկում է հնարավոր նոր պայմանագրի կետերը՝ տեղեկացնում է COPE-ը:

Աղբյուրի հավաստմամբ՝ ֆրասիացին դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ  Մադրիդի «Ռեալը» ավարտել է ֆուտբոլիստի տրանսֆերը և Չեմպիոնների Լիգայի «Լիվերպուլի» դեմ եզրափակիչից հետո պաշտոնապես կհայտարարի այդ մասին: Կիլիանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ: