«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գնահատել է հարձակվող Ուսման Դեմբելեի թիմից հեռանալու հավանականությունը։
«Ուսմանը ցանկանում է մնալ «Բարսելոնայում», սակայն գայթակղվում է այլ ակումբների կողմից արվող ավելի լավ առաջարկներով:
Մենք մեր առաջարկը վաղուց արել ենք, Դեմբելեի ներկայացուցիչները խնդրեցին սպասել մրցաշրջանի ավարտին։
Ինձ դուր է գալիս Դեմբելեն, մեր մարզչին նույնպես: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրել նրան թիմում պահելու համար։
Ես տեսնում եմ, որ նա հարմարավետ է զգում ակումբում։ Նա հիանալի հարաբերություններ ունի բոլորի հետ, Դեմբելեի ներկայացուցիչները վերահսկում են իրավիճակը՝ հուսով եմ, որ նա կմնա»,- ասել է նախագահը: