Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Դավիդ Ալաբան

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան երեքշաբթի՝ մայիսի 17-ին, վնասվածքից հետո առաջին լիարժեք մարզումն է անցկացրել «Ռեալի» կազմում։

Ինչպես հայտնում է Marca-ն, 29-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, մայիսի 20-ին կխաղա «Բետիսի» հետ Իսպանիայի առաջնության վերջին տուրում, ինչպես նաև պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Լիվերպուլի» դեմ խաղում։

Աջ ոտքի վնասվածքի պատճառով, որը Ալաբան ստացել էր Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում (3:4), պաշտպանը բաց էր թողել «Ռեալի» վերջին հինգ խաղերը բոլոր մրցաշարերում։

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա մայիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։