Դենիս Չերիշևը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Վալենսիան»

«Վալենսիայի» կիսապաշտպան Դենիս Չերիշևը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իսպանական ակումբից, հայտնում է AS-ը։

31-ամյա ֆուբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս ամառ։ Ըստ աղբյուրի՝ կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը։

Աղբյուրը հայտնում է, որ Չերիշևը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել թիմակիցների համար։

Այս մրցաշրջանում Չերիշևը «Վալենսիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։