«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը՝ «Բարսելոնայի» թիրախում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։

Ինչպես գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում, 31-ամյա գերմանացին դեմ չէ համալրել կատալոնացիների շարքերը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հույսեր չի կապում գերմանացու հետ և ցանկանում է վաճառել նրա տրանսֆերը:

Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականի հուլիսից։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է հունիսին։

Այս մրցաշրջանում Գյունդողանը 42 խաղում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։