«Թոթենհեմը» հետաքրքրված է «Ռենի» հարձակվող Մարտին Տերիերի ծառայություններով: Այս մասին հայտնում է Footmercato-ն։
«Թոթենհեմն» արդեն առաջարկ է արել 25-ամյա ֆրանսիացի վինգերին, հայտնում է աղբյուրը։
Անգլիական ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրո հատկացնել ֆուտբոլիստի տրանսֆերի համար:
Այս մրցաշրջանում Մարտին Տերիերը Լիգա 1-ում խփել է 21 գոլ: