«Վալենսիայի»  նախագահը սպառնացել է սպանել թիմի ֆուտբոլիստներից մեկին

Superdeporte-ի իսպանական հրատարակությունը հրապարակել է ձայնագրություններ, որտեղ «Վալենսիայի»  նախագահը սպառնում է թիմի կիսապաշտպան Կառլոս Սոլերին, ով ցանկանում էր հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Կառլոսը հիմա էլ չի թաքցնում, որ ցանկանում է հեռանալ, և նրա որոշումը պետք է հարգել։ Նա ընտանիք ունի, ցանկանում է հեռանալ՝ չխաթարելով իր հարաբերությունները ակումբի հետ,

Ես նրան ասել եմ՝ եթե նա անվճար հեռանա, ես նրան կոչնչացնեմ մամուլում։ Ես 100 հազար եվրո կծախսեմ նրան սպանելու համար, քանի որ ֆուտբոլիստները պետք է եկամուտ բերեն մեզ»,- ասել է նախագահը հրապարակված ձայնագրություններում:

Սոլերի պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։