Ռիո Ֆերդինանդ. «Ծիծաղելի է, որ Ռոնալդուն չկա ԱՊԼ-ի՝ լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է այն մասին, որ «կարմիր սատանաների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հայտնվել ԱՊԼ-ի՝ լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում:

«Բուկայո Սական ընդգրկվա՞ծ է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկում: Ես նրան այնտեղ չէի ներառի, թեկուզև նա լավ է խաղացել։

Ես նրան Ռոնալդուից վեր չէի դասի, ոչ այս մրցաշրջանում: Ռոնալդուն պետք է առաջ լիներ 3-4 հավակնորդներից: Երեւի չէր հաղթի, բայց չընդգրկվելը պարզապես ծիծաղելի է։

Նա դա կընկալի որպես անհարգալից վերաբերմունք, բայց դա է նրա մոտիվացիան, Կրիշտիանուն կմտածի, թե «Ինչպե՞ս եք համարձակվել»»,- ասել է Ֆերդինանդը: