Ռիո Ֆերդինանդ. «Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կիսվել է անգլիական ակումբում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին իր կարծիքով։

«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա «Մանչեսթեր Յունայթեդում». Նա կազդի երիտասարդ ֆուտբոլիստների վրա:

«Գործընթացի կարևոր մասն այն է, որ Տեն Հագը կորոշի զարգացման ընթացքը, և ֆուտբոլիստները պետք է հետևեն նրան:

Նա կցանկանա զարգացնել ակումբային մշակույթը, և նրան անհրաժեշտ կլինեն օգնականներ հանդերձարանում:

Ես միշտ խոսել եմ այդ մասին: Ռոնալդուն կարող է դառնալ հենց այդպիսի օգնական մարզչի համար», – ասել է նա։