«Զենիթի», «Լիվերպուլի» և Սլովակիայի հավաքականի նախկին պաշտպան Մարտին Շկրտելը որոշել է 37 տարեկանում ավարտել կարիերան։
Շկրտելը, հայտարարել է, որ երկար ժամանակ մեջքի հետ կապված խնդիրներ ունի, ուստի որոշել է ավարտել կարիերան:
Այս կապակցությամբ ռուսական ակումբը հրաժեշտի գրություն է հրապարակել ֆուտբոլիստի պատվին:
«Շնորհակալ ենք Մարտինին «Զենիթում» անցկացրած չորս տարիների համար, 113 հանդիպման, 5 գոլի, Ռուսաստանի պատմության մեջ առաջին չեմպիոնության, համար:
Շնորհակալություն ամեն ինչի համար, Մարտին։ – ասվում է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։