Մասիմիլիանո Ալեգրի. «Նա օրինակ է երիտասարդների համար և կենդանի լեգենդ համաշխարհային ֆուտբոլում»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դրական է արտահայտվել պաշտպան Ջորջիո Կյելինիի հասցեին, ով այս ամառ կհեռանա թիմից։

Կյելինին հեռանում է, նա շատ բան է տվել իտալական, եվրոպական և համաշխարհային ֆուտբոլին՝ իր աշխատանքի հանդեպ դրսևորած կրքի և սիրո առումով։

Կարծում եմ, որ բոլորը երիտասարդական ակադեմիաներում պետք է ուսումնասիրեն Կյելինիի խաղի տեսանյութերը, որպեսզի սովորեն պաշտպանվել:

Նա օրինակ է երիտասարդների համար և կենդանի լեգենդ համաշխարհային ֆուտբոլում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։