Մասիմիլիանո Ալեգրի. «Դիբալան «Յուվենտուս» էր տեղափոխվել՝ լինելով երեխա»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թուրինյան ակումբից հարձակվող Պաուլո Դիբալայի հեռանալու մասին:

«Պաուլոն կարևոր ֆուտբոլիստ էր «Յուվենտուսում» այս 7 տարիների ընթացքում: Նա երեխա էր, երբ տեղափոխվեց, ըստ իս՝ ես նրան օգնել եմ և դաստիարակել: Պաուլոն վաստակել էր իր տեղը, իսկ երկրպագուները միանգամայն արդարացիորեն գնահատեցին նրան, ինչին նա արժանի էր: Դիբալան շատ բան է տվել «Յուվենտուսին»»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Արգենտինացին«Յուվենտուսում» է 2015 թվականից։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: 28-ամյա հարձակվողն իր հաշվին 292 հանդիպում, 115 գոլ և 48 գոլային փոխանցում ունի։