Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Մարկո Ասենսիոյին

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել եզրային հարձակվող Մարկո Ասենսիոյի հետ։ Այս մասին թվիթերում հայտնել է լրագրող Էկրեմ Կոնուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրն իսպանացու հետ մինչև 2026 թվականը։

26-ամյա վինգերը թիմում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Ասենսիոյի և «Ռեալի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը: