«Յուվենտուսը» հույսեր չի կապում Արտուր Մելոյի հետ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։ Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ֆուտբոլիստին չի տեսնում հաջորդ մրցաշրջանի իր ծրագրերում։ Այս մասին թվիթերի իր էջում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։

25-ամյա ֆուտբոլիստը միացել է «Յուվենտուսին» 2020 թվականին «Բարսելոնայից»՝ 76 միլիոն եվրոյի դիմաց: Բրազիլացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում:

Արթուրի և իտալական ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 20 միլիոն եվրո։