Չեսլավ Միխնևիչ. «Ռոբերտն ինձ ասաց, որ հավանականություն կա, որ նա կհեռանա Մյունխենից»

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչը կարծիք է հայտնել ազգային թիմի գլխավոր աստղ Ռոբերտ Լևանդովսկու «Բավարիայից» «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Լևանդովսկին մտադիր է որքան հնարավոր է շուտ տեղափոխվել «Բարսա» և արդեն զրուցել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի հետ։

«Ռոբերտն ինձ ասաց, որ հավանականություն կա, որ նա կհեռանա Մյունխենից։ Հիմա նա այնպիսի մեծ ակումբում է, ինչպիսին «Բավարիան» է, բայց ես կցանկանայի, որ նա խաղար «Բարսելոնայում»: Լավ կլինի, եթե տրանսֆերը կայանա»,- ասել է Միխնևիչը TVP Sport-ին տված հարցազրույցում։