«Բարսելոնան» և «Բավարիան» այս շաբաթ կսկսեն բանակցությունները Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի շուրջ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է որքան հնարավոր է շուտ տեղափոխվել «Բարսելոնա»:

Կատալոնացիների ղեկավարությունն այս շաբաթ կապ կհաստատի Մյունխենցիների հետ՝ հետաքրքրվելու բանակցություններ սկսելու նրանց պատրաստակամությամբ:

Ինչպես հայտնում է Sky Sport News-ը, Լևանդովսկին արդեն խոսել է Չավիի հետ։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը 33-ամյա լեհին հայտնել է, որ հույսեր է կապում նրա հետ։

Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 50 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։