Համացանցում է հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» 2022/23 մրցաշրջանի տնային մարզաշապիկի լուսանկարը։
Նկարում պատկերված են Ջեկ Գրիլիշը, Ֆիլ Ֆոդենը և կանանց թիմի ֆուտբոլիստ Վիկի Լոսադան:
Շապիկի տարբերակիչ առանձնահատկությունը կլինի օձիքի և մանժետների ձևավորումը՝ դրանք պատրաստված են մանուշակագույնով:
Մարզաշապիկի կենտրոնում տպված են ակումբի տարբերանշանը, ինչպես նաև ակումբի հովանավորների՝ Puma-ի և Etihad Airways-ի տարբերանշանները։
Լուսանկարը ներկայացնում ենք ստորև