«Յուվենտուսը» շտապում է նոր պայմանագիր կնքել Մատիաս դե Լիգտի հետ

«Յուվենտուսի» ներկայացուցիչները հանդիպել են Մատիաս դե Լիգտի հետ՝ պայմանավորվելու պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել 22-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի հետ։ Դե Լիգտի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2024 թվականին։

Դե Լիգտը Թուրինցիներին միացել է 2019 թվականին Ամստերդամի «Այաքսից»: Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ: