Ռիշարլիսոնը ցանկանում է հեռանալ «Էվերթոնից»

«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը պատրաստ է ամռանը փոխել թիմը:

Ինչպես հայտնում է Goal.com-ը՝ բրազիլացին ցանկանում է խաղալ ավելի բարձրակարգ ակումբում և պայքարել տիտղոսների համար, այդ թվում՝ միջազգային մակարդակում: Հարձակվողի գործակալն այժմ կապի մեջ է եվրոպական առաջատար լիգաների մի քանի թիմերի հետ:

Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է մնալ Անգլիայում։ Այս մրցաշրջանում Ռիշարլիսոնը Պրեմիեր Լիգայի 29 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ: