«Ռեալը» համաձայնեցրել է Կիլիան Մբապպեի հետ պայմանագրի կետերը

Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ անձնական պայմանագրի կետերը, հայտնում է The Athletic-ը։

Հարձակվողը դեռևս պայմանագիր չի կնքել Լա Լիգայի չեմպիոնի հետ, և փարիզյան ակումբը փորձում է համոզել 23-ամյա ֆուտբոլիստին փոխել իր դիրքորոշումը, հայտնում է աղբյուրը:

Ավելի վաղ Marca-ն տեղեկացրել էր, որ «Ռեալը» փակել է Մբապպեի տրանսֆերի գործարքը։

Նշվում էր, որ «արքայական» ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստին առաջարկել է պայմանագիր՝ տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով։ Սպասվում է, որ համաձայնագիրը նախատեսված կլինի 5 տարով: