Պոլ Պոգբան և Թուրինի «Յուվենտուսը» ակտիվորեն բանակցում են

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ակտիվորեն բանակցում է Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարության հետ։

«Ծեր սինյորան» մտադիր է վերադարձնել ֆրանսիացի կիսապաշտպանին և պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել նրան։

La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ իտալական գրանդը մտադիր է  3 տարվա պայմանագիր կնքել ֆուտբոլիստի։

Պոգբայի աշխատավարձը Թուրինում կկազմի 8 միլիոն եվրո։ Սպասվում է, որ կողմերը կհամաձայնեն մոտ օրերս:

Պոգբայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև հունիս: