Հայտնի է, թե որքան գումար կվաստակի Կիլիան Մբապպեն

Մադրիդի «Ռեալը» մոտ է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին ձեռք բերելուն։

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր Twitter-ում, մադրիդյան ակումբը հարձակվողի հետ պայմանագիր կկնքի այս ամառ։

Մադրիդի «Ռեալն» արդեն բանավոր համաձայնության է եկել Մբապպեի հետ հնգամյա պայմանագրի կնքման շուրջ։

Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 25 մլն եվրո: Պայմանագիրը նախատեսում է նաև բոնուս՝ 100 միլիոն եվրոյի չափով։

Այսպիսով, Մբապպեն կդառնա մադրիդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Այժմ «Ռեալում» ամենաշատը վաստակում է Էդեն Ազարը՝ տարեկան 14,5 միլիոն։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 36 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։