«Բարսելոնան» մոտ է կիսապաշտպան Գավիի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է COPE-ը:
Աղբյուրի համաձայն՝ 17-ամյա ֆուտբոլիստի գործակալի և կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանիի վերջին հանդիպումը հաջող է անցել, և երկու կողմերն էլ վստահ են մինչև 2027 թվականը ժամկետով նոր պայմանագիր կնքելու հարցում։
2021/22 մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։