Էրիկ տեն Հագ. «Նա կարողանում է տարբերություն ապահովել»

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Ռոնալդուն հսկա է, քանի որ նա արդեն շատ բանի է հասել։ Կարծում եմ՝ նա դեռ շատ հավակնոտ է։

Ես կցանկանայի, որ Ռոնը մնա: Ռոնալդուն այս տարի շատ կարևոր է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» համար, նա կարողանում է տարբերություն ապահովել»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը: