«Բարսելոնան» որոշել է բաժանվել թիմի դարպասապահից

«Բարսելոնան» դժգոհ է դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի խաղից, հայտնում է Diario Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները պատրաստ են բաց թողնել 30-ամյա դարպասապահին, եթե շահավետ առաջարկ ստանան այլ ակումբներից։

Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Նա թիմում է 2014 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում 46 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ 14 անգամ անառիկ պահելով դարպասը: