Պոլ Պոգբան հաջորդ շաբաթ կհանդիպի իտալական գերակումբի ներկայացուցիչների հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է Իտալիա տեղափոխվելուն։

Ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը», կողմերի միջև բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Ամռանը Պոգբան կդառնա ազատ գործակալ, և հետևաբար կարող է անվճար տեղափոխվել «Յուվենտուս»:

Գործարքի ֆինանսական ասպեկտի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան: